ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Նիկոլ Փաշինյան. Քանի դեռ ես վարչապետ եմ, քաղաքականության մեջ բռնության գործադրումը արժանանալու է ամենակոշտ հակազդեցության

Նիկոլ Փաշինյան. Քանի դեռ ես վարչապետ եմ, քաղաքականության մեջ բռնության գործադրումը արժանանալու է ամենակոշտ հակազդեցության
28.10.2018 | 07:05

Մարդ սպանելու համար դատապարտված անձ համաներման չպետք է ենթարկվի` այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, ցմահ դատապարտյալների դեպքում կարող են գործել վաղաժամկետ ազատ արձակելու, պատժաչափերը փոխելու, ներման մեխանիզմները։ Նրա խոսքով՝ ցմահ դատապարտյալների վերաբերյալ քրեական գործերին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի։ «Համաներման վատն այն է, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում։ Հետևաբար, ես խնդրել եմ, որ ցմահների գործերը հատ-հատ նայեն նորից», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ